211652_close_icon
views-count77716 դիտում article-date 16:20 27-10-2021

ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության պետն ունի նոր տեղակալ 

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով Արարատ Թևոսյանը նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի եղակալ։ 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արա Սարգսյանը։ 

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ա. Թևոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից։ 

Վ. Ղազարյանի հրամանով Էդգար Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետ՝ ազատվելով Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից։ 

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Էդգար Պողոսյանը նշանակվել է Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետ։ 

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արարատ Թևոսյանն է

Նմանատիպ նյութեր