211652_close_icon
views-count4900 դիտում article-date 10:49 27-10-2021

ՊՊԾ-ականները դժգոհ են. իրենց գործառույթների մեջ չի մտնում պատգամավորներին դուրս հանել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում հերթական միջադեպը գրանցվեց․ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ակնարկելով ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանին, ամբիոնից հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ որոշեց «գողական գնալ»՝ հրահանգեց անջատել Մանուկյանի խոսափողը և անվտանգության աշխատակիցներին կարգադրեց, որ նրան հեռացնեն ամբիոնից։ ՊՊԾ երկու աշխատակից մտան ներս և Մանուկյանի թևերից բռնելով՝ քարշ տվեցին դուրս։

Այս իշխանությունն արդեն սովորույթ է դարձրել ԱԺ աշխատանքներին ՊՊԾ-ին ներգրավելը: Երբևէ ՀՀ պառլամենտում զինված ախրաննիկներ չեն եղել, առավել ևս՝ պատգամավորներին դահլիճից երբեք բերման չեն ենթարկել, այն էլ՝ ելույթի համար։ Սրանից գոհ չեն նաև ԱԺ-ում ծառայող ՊՊԾ-ականները, որոնք երանությամբ են հիշում նախկիններին, որոնք իրենց նման հրահանգներ չէին տալիս, և դժգոհում են, որ իրենց պարտականությունների մեջ չի մտնում ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորին լռեցնելը կամ հեռացնելը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր