ՀՖՖ նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի սիրողական ֆուտբոլի առաջնություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի սիրողական ֆուտբոլի առաջնություն: Կմասնակցեն 11 թիմեր՝ Էկո Վիլ, Արարատի-Արաքս, Կիլիկիա, Զովունի, Ֆալկոնս, ՊԵԿ, Արմիֆուդ, Լրագրողների հավաքական, Գազպրոմ Արմենիա, Աջափնյակ Երևան, Ախթամար:
Նպատակներն են ՀՀ տարածքում սիրողական ֆուտբոլի հետագա զարգացմանը նպաստելը, սիրողական ֆուտբոլիստների վարպետության մակարդակի բարձրացմանը նպաստելը, ազգաբնակչության մոտ առողջ ապրելակերպը և ֆիզիկական զարգացումը խթանելը:
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կազմակերպել էր հանդիպում սիրողական առաջնության մասնակիցների հետ: Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում: