Էրդողանը խնդիր ունի ապացուցելու, թե իր քաղաքականությունը պտուղներ է տալիս․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Ադրբեջան: «Ծրագրում Բաքուն չկա, բայց մենք օդանավակայան ենք բացում Ֆիզուլիում․․․ Քննարկել ենք Իլհամ Ալիեւի հետ»,- ասել է Էրդողանը լրագրողներին: Թուրքիայի ղեկավարի խոսքերով՝ «այդ օրվա ծրագիրը, բացի օդանավակայանի բացումից, ներառում է մի շարք ճանապարհների ու գյուղատնտեսական օբյեկտների բացում»:
Նա նաեւ նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Անկարայի վերաբերմունքը չի փոխվել: Թուրքիան նաեւ շարունակում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին տարածքների ականազերծման հարցում՝ նրան առաքելով հատուկ մեքենաներ:
Էրդողանը, իհարկե, Ադրբեջան չէր մեկնի պարզապես օբյեկտ բացելու համար: Այս կերպ նա ակնհայտորեն ցուցադրում է սիրիական ու լիբիական ուղղություններում իր քաղաքականության անհեռանկարայնությունը եւ հարավկովկասյան ուղղությամբ կենտրոնանալու ձգտումը: Հենց այդ պատճառով է նա շեշտում «Զանգեզուրի միջանցքի» հարցում իր երկրի դիրքորոշման մասին: Հասկանալի է, որ որոշ հայտարարություններ կանի այդ մասին՝ թուրք-ադրբեջանական լսարանին դուր գալու համար: Առավել եւս, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն, եւ Էրդողանը խնդիր ունի՝ ապացուցելու, թե, իբր, իր քաղաքականությունը պտուղներ է տալիս: Դա անհրաժեշտ է՝ ընտրողներին չկորցնելու համար: Հենց այդ նպատակով նա վերջերս այնպիսի հայտարարություններ է անում, որոնք ցանկացած նորմալ մարդ խելագարություն կհամարի: Բայց ոչ, իհարկե, թուրք ազգայնականները, ովքեր «հալվում» են արդեն միայն «թուրքական մեծության» մասին բարբաջանքներից․․․»
Մանրամասն՝ թերթի այասօրվա համարում։