Չինացիներրը կիտրոնենու պտուղները անվանում են «յոթ համ ունեցող պտուղներ»
Հեռավոր Արևելքի հարավային մասի անտառներում հաճախ կարելի է հանդիպել փաթաթվող ծառի մի տեսակի։
Աշնանը ծառը ծածկված է լինում վառ կարմիր համեղ և հյութալի պտուղներով։ Այդ բավականին խոշոր ծառը պատկանում է մագնոլիայի ծառերի ընտանիքին, այն ժողովրդի կողմից ստացել «կիտրոնենի» անվանումը։
Եվ իրոք, նրա պտուղների համը սկզբում հիշեցնում է կիտրոնի, բայց որքան երկար է մնում պտուղը բերանում, այնքան ավելի այլ համ է զգացվում։ Այդ իսկ պատճառով չինացիներրը կիտրոնենու պտուղները անվանում են «յոթ համ ունեցող պտուղներ»։
Սակայն համային հատկություններով չէ որ հռչակված է կիտրոնենին։ Նրա համային առանձնահատկությունները մարդիկ վաղուց ի վեր գիտեն բավական է, որ հոգնած ուղևորն ուտի մի քանի պտուղ, և ուժերրն արագորեն վերականգնվում են։
Հերիք է 3-4 պտուղ, որ վերականգնվի աշխատունակությունը, բարձրանա տրամադրությունը, անցնի քաղցի սուր զգացումը։