25632 դիտում
17:26 25-10-2021
Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes ML 320-ն ու Kia-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են Mercedes ML 320 և Kia մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնակասն վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է . հետաքննական խումբը բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները մասամբ հայտնվել են հետիոտնի համար նախատեսված անցումի վայրում ու տեղում պարեկներ Գևորգ Զոհրաբյանն ու Արփի Սաֆարյանը ուժեղացված ծառայություն են կատարում և հետիոտներին անվտանգ տեղափոխում են մայթից մայթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+