211652_close_icon
views-count24824 դիտում article-date 10:40 25-10-2021

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Քասախ գյուղի սկզբնամասում Նիվան գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վանիկ Եղիազարյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ատոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ։ 

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գիրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր