5024 դիտում
23:25 23-10-2021
Ատրպատականցիներն այսուհետ էլ չեն վարանի շարունակել «ապտակներ» հասցնել Բաքվի բռնապետին
Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն իր թիրախների ցանկում չի ընդգրկի Ադրբեջանը՝ նաև հաշվի առնելով Իրանում «ադրբեջանցիների պատկառելի» քանակը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Նախ՝ Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան։ Ատրապատականցիները, չնայած թյուրքալեզվության հանգամանքին, մեծամասամբ չեն նույնացնում իրենց Արաքսից հյուսիս բնակվող էթնիկ ադրբեջանցիների հետ։
Երկրորդը՝ նման պոռոտախոս հայտարարություններով էրդողանական վարչախումբը փաստացիորեն Իրանի համար թիրախ դարձրեց առանց այն էլ պատժիչ գործողությունների արդյունքում Ատրպատականում բզկտված պանթյուրքական լուսանցքային խմբակներին, որոնց լիակատար ճնշման ուղղությամբ իրանական պետության կողմից արվող քայլերն, անտարակույս, էլ ավելի նպատակասլաց են դառնալու։
Ի դեպ, Բաքվի բռնապետին նաև բացահայտորեն սպառնացող իրանական պետական, ռազմական հասարակական և հոգևորական գործիչների մի պատկառելի հատվածը կազմում են հենց ատրպատականցիները, որոնք այսուհետ էլ չեն վարանի շարունակել «ապտակներ» հասցնել նրան , եթե ղա պահանջի իրենց հայրենիք Իրանի պետական շահը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
682 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
847 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել