211652_close_icon
views-count80909 դիտում article-date 19:50 21-10-2021

Մահացել է Տիգրան Կարապետյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   քիչ առաջ Երևանի թիվ  1 համալսարանական հիվանդանոցում մահացավ  «ԱԼՄ հոլդինգ»-ի հիմնադիր Տիգրան Կարապետյանը: Նա 76 տարեկան էր։

 SHAMSHYAN.com-ը ցավակցում է  Տ. Կարապետյանի ընտանիքի անդամներին,  հարազատներին:
 

Հայ հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ Տ. Կարապետյանը ծնվել է 1945թ.-ի մայիսի 16-ին:

2001 թ.-ին նա հիմնադրել է ԱԼՄ մեդիա հոլդինգը։ Հեռուստալիքով ցուցադրվում էին համերգներ, որտեղ կարող էին մասնակցել գրեթե բոլոր ցանկացողները, ինչպես նաև Կարապետյանի բարեգործական ակցիաները։ Կարապետյանը ուներ նաև ծրագրեր, որտեղ նա վերլուծում էր քաղաքական իրադարձությունները ժողովրդի լայն զանգվածներին հասկանալի լեզվով։

2010 դեկտեմբերին ընդունվեց որոշում ԱԼՄ-ի փակելու մասին։ Կարապետյանը եթերում հայտարարեց, որ դա քաղաքական որոշում է և կոչ արեց պայքարել այդ անարդարության դեմ։ 2011 թ. հունվարի 7-ից Երևանում, Գյումրիում, Վանաձորում տեղի ունեցան հանրահավաքներ։

Հունվարի 19-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որտեղ նա հայ ժողովրդի անունից 15 կետերից պահանջ ներկայացրեց իշխանություններին։

Հունվարի 20-ին եթեր հեռարձակվեց ԱԼՄ-ի վերջին հաղորդումը.



 

Նմանատիպ նյութեր