211652_close_icon
views-count1211 դիտում article-date 19:42 21-10-2021

Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը. Էտվում են նաև ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը

«Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սկսել է քաղաքում ծառերի սանիտարական էտման աշխատանքները: Յուրաքանչյուր ծառատեսակ ունի էտի իր սկզբունքը:

Աշխատանքներն իրականցվում են մասնագետների ցուցումով և հսկողությամբ, որպեսզի սխալ էտը չխախտի բույսերի աճը, չհանգեցնի ծառերի հիվանդությունների խորացմանը:

Անվտանգության ապահովման համար էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը:

Այս աշնանը նախատեսվում է էտել մոտ 8000 ծառ, զուգահեռ կհատվեն անկենսունակ ծառերը։
Վերջերս համալրված ավտոպարկն ամբողջությամբ կկազմակերպի փայտանյութի տեղափոխումը մայրաքաղաքի բոլոր կետերից դեպի պահեստ։
 
 

Նմանատիպ նյութեր