927 դիտում
16:55 02-11-2015
Մայրաքաղաքում սկսվել է ծառերի աշնանային էտը
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նոյեմբերի 2-ից բոլոր վարչական շրջաններում սկսվել են ագրոպահանջներին համապատասխան ծառերի աշնանային էտի աշխատանքները: Մայրաքաղաքում նախատեսված է շուրջ 17000 ծառերի սանիտարական էտ:
Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքների իրականացման մասին նախապես իրազեկել հանրությանը:
«Նախապես իրազեկեք ոչ միայն աշնանային էտի, այլ նաև տապալման վտանգ ներկայացնող ծառերի հատման աշխատանքերի վերաբերյալ, որպեսզի տվյալ աշխատանքների հետ կապված հանրության շրջանում անհարկի մտահոգություններ չառաջանան: Բացի այդ, վթարավտանգ ծառերի հատումն իրականացնելուց անմիջապես հետո տեղում կազմակերպեք ծառատունկը, որպեսզի այլևայլ ասեկոսեների տարածման տեղիք չտաք, ինչպիսին ունեցանք նախորդ շաբաթ: Այս հարցում եղեք խիստ հետևողական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
733 դիտում
14:32 11-12-2014
Մայրաքաղաքում շարունակվում է դեկորատիվ ծառերի աշնանային էտը
979 դիտում
14:48 30-11-2015
Մայրաքաղաքում շարունակվում է ծառերի աշնանային էտը
910 դիտում
13:03 13-03-2023
Մայրաքաղաքում սկսվել է ծառերի գարնանային էտը
Այս բաժնից
604 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
907 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1951 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է