1675 դիտում
10:51 21-10-2021
Ազատ ու մոլորված․ ինչու ընտրողը հունիսի 20-ին վստահեց իշխող ուժին, իսկ մի քանի ամիս անց մերժում է նրան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս եւ նախորդ ընտրությունների ընդհանրական վերլուծությունը ցույց է տալիս, որ մի բանում ճիշտ է Նիկոլ Փաշինյանը` ընտրողն իսկապես ազատագրվել է բոլոր զսպող գործոններից ու վախերից եւ ընտրում է այնպես, ինչպես թելադրում է իր կամքը: Դա մի կողմից շատ լավ է, որովհետեւ ընտրությունների նպատակը հենց դա է, որ մարդն ազատ կամքով եւ սթափ գիտակցությամբ իր քվեն տա նրան, ում մասին մտածում է, որ լավ կառավարիչ կլինի: Մյուս կողմից դա նաեւ վատ կողմ ունի:
Օրինակ այն, որ որեւէ մեկի հեղինակությունն ու խոսքն այլեւս ընտրողի համար ցուցիչ չեն: Եթե անցյալում 4 դասարան սովորած ու քաղաքականությունից հեռու մարդը գնում էր հարեւան գիտնականի տուն` խնդրում իրեն հուշել, թե ում ընտրի, ապա հիմա արհամարհում է այդ գիտնականին էլ, նրա կարծիքն էլ: Եվ ընտրում է` ելնելով իր անգրագիտությունից, իր մոլորություններից, իր անտեղյակությունից, իրեն հրամցված քարոզչական աղբից: Թե ինչու ընտրողը հունիսի 20-ին վստահեց իշխող ուժին, իսկ մի քանի ամիս անց մերժում է նրան, դա էլ նրա շփոթվածության, տարբեր մոլորությունների, էմոցիոնալ վերաբերմունքի դրսեւորում է: Իսկ գուցե ընդամենը ժամանակին իր կողմից շատ սիրված Նիկոլ Փաշինյանի եւ նրա քարոզչական հնարքների ազդեցությունն է:
Փաշինյանի հանդեպ սերը նվազել է, իսկ «սիրո տարիներին» նրա կողմից իրեն ներշնչած կլիշեները մնացել են եւ որոշակի պահվածք են թելադրում: Բայց ամեն ինչ սահման ունի, գուցե համբերության բաժակն է սկսել լցվել` դե ինչքա՞ն կարելի է շոուներ սարքել, խաբել, տեղերում նորմալ աշխատող համայնքապետերին բռնել: Մյուս կողմից` սահմանի պաշտպանությունն իշխանությունների գլխավոր հոգսը պետք է լինի, իսկ մարդն այսօր անպաշտպան է` հույսն իր համայնքապետերի, ռուսների եւ Աստծու վրա դրած»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը