211652_close_icon
views-count37711 դիտում article-date 14:00 18-06-2016

Սերժիկին արգելել են վիրահատությունից հետո 2 ամիս սեռական հարաբերություն ունենալ, բայց 1 ամիս անց նման ցանկություն է ունեցել եւ կնոջից մերժում ստանալով` ծեծել է նրան եւ ոչ միայն

Սերժիկ Եղոյանը վիրահտությունից հետո կնոջը` Կ-ին հայտնել է, որ ցանկանում է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Կինը պատասխանել է, որ մեկ ամիս է, ինչ վիրահատության է ենթարկվել ու իրեն արգելվել է 2 ամիս սեռական հարաբերություն ունենալ: Այդ հարցի շուրջ կապված նրանց միջև վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Սերժիկը մեկ անգամ ապտակել է կնոջը, որից հետո վերջինս գնացել է իրենց հարևանությամբ բնակվող Ջ-ի բնակարան ու զանգահարելով իր մորը` տեղեկացրել է կատարվածի մասին: Սերժիկը, տեղեկանալով, որ միջադեպի մասին կինը հայտնել է իր մորը, սեղանի վրայից վերցրել է ապակյա մոխրամանն ու դրանով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Կ-ի գլխի ծոծրակային շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը` որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած Սերժիկ Եղոյանին ազատել քրեական պատասխանատվությունից և նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց՝ նշանակելով խնամք, հսկողություն և հարկադիր բուժում` ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Նմանատիպ նյութեր