211652_close_icon
views-count1231 դիտում article-date 17:14 20-10-2021

Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը ՀՀ-ում գործող ոչ առևտրային կազմակերպություններին հրավիրում են առցանց սեմինարի

 
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որփողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում, ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի և ՀՀկենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ,2021թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 10։00-ին կկազմակերպվի առցանց սեմինար՝ ՀՀ-ում գործող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Միջոցառմանընթացքում կներկայացվեն ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը և ոչ առևտրային կազմակերպությունների դերը, ահաբեկչության ֆինանսավորման նպատակով չարաշահման ռիսկերը և կասկածելիության չափանիշները։

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 28-ը,կից ձևաչափին համապատասխան,ներկայացնել դիմում հայտեր՝[email protected] էլ. հասցեին։
 Ի պատասխան դիմումների՝ կտրամադրվի սեմինարին միանալու հղումը։

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 28-ը, կից ձևաչափին համապատասխան, ներկայացնել դիմում հայտեր՝ [email protected] էլ. հասցեին։

Ի պատասխան դիմումների՝ կտրամադրվի սեմինարին միանալու հղումը։

 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 
 

Նմանատիպ նյութեր