1891 դիտում
10:29 13-04-2019
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության բարեփոխումներին․ «Ամերիկայի ձայն»
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին [url=https://www.amerikayidzayn.com/a/4873911.html]«Ամերիկայի Ձայնի»[/url] հարցին ի պատասխան հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը:
Նրա խոսքով, Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնաված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը ավելի թափանցիկ եւ գործարարների համար ավելի պարզ կդարձնի, եւ Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի դերի եւ ներդրումների աճ:
«Եթե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ ընթանա, ապա ԱՄԸ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի այս բարեփախումներին, որոնք կարեւորագույն հենասյուներ կդառնան ինչպես ֆիսկալ կայունության այդպես էլ Հայաստանի աճի ներուժի զարգացման համար»:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այս օրերին մասնակցում է Վաշինգտոնում անցնող Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա գարնանային համաժողովին, «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը նախատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագիրը հիմնադրամի տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնել արդեն մայիսի 17-ին: Փոխվարչապետի խոսքով, թե Համաշխարհային բանկի եւ թե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը Հայաստանը զարգացնում է այն ծավալով, որը տեղավորվում է կառավարության ծրագրի մեջ.
«Մենք ունենք հաստատված կառավարության ծրագիր, ունենք բարեփոխումների ծրագրեր եւ ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի մասնակցության ձեւը, չափը եւ ժամանակահատվածն ըստ էության դրանց շուրջ են լինելու»:
Գրիգորյանի խոսքով, Համաշխարհային բանկի հետ Հայաստանը համագործակցելու է մարդկային կապիտալի զարգացման եւ արտահանման աճի ոլորտներում, մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունն ընթանալու է հարկային վարչարարության եւ ներդրումների աճի շուրջ:
Ընդգծելով Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը հիշեցնում է բարեփոխումների շարունակական բնույն ապահովելու անհրաժեշտությունը.
«Հայաստանի համար շատ կարեւոր է շարունակել բարեփոխումները, զարգացնել կառավարումը, բարելավել բիզնես ոլորտը, պահպանել ամուր մակրոտնտեսական կայունություն: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում այս տարի տնտեսական աճը 4.6 տոկոս է կազմելու, իսկ 2020 թվականին՝ 4.5 տոկոս, որը փոքր ինչ ցածր է 2018 թվականից, սակայն, իրականում շատ դրական աճ է»:
Նմանատիպ նյութեր
2521 դիտում
16:25 13-04-2019
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին. «Ամերիկայի ձայն»
1039 դիտում
17:29 07-02-2023
Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գրիգոր Մինասյանն ընդունել է դեսպանին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը