Նրանք փակված են, 6 ամիս դուրս չեն եկել, շրջապատված են ադրբեջանցի զինվորներով, գիշերները՝ կրակոցներով․ Բագրատ Սրբազանը՝ Դադիվանքում ապրող հոգևորականների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Ես այսօր առավոտյան եմ խոսել Դադիվանքում ապրող մեր հոգևոր եղբայրների հետ։ Այս մասին եկեղեցում քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, փոխանցում է Tert.am-ը։
«Նրանք փակված են, վեց ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է և մուտքը, և ելքը։ Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգևոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում։ Պատկերացրեք, մի պահ Ադրբեջանից զինվորներով շրջապատված, գիշերները կրակոցներով, աղաղակներով, անընդհատ փորձելով վախեցնել, որպեսզի լքեն այդ տարածքը, մեր Սրբատունը, բայց իրենք համառորեն այնտեղ են, դուրս չեն գալիս Հայոց Հայրապետի օրհնությամբ»,–ասել է նա։
Բագրատ Սրբազանը նշել է, որ սա վկայում է այն մեր ցանկության, ուժականության մասին, որի լավագույն կողմերը մենք կարող ենք դրսևորվելով՝ երբեք չնվազեցնենք հաղթանակի ուտելիքը։