Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մարզահամալիրներում փորձնական մրցումներ կկայանան
Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մարզահամալիրներում փորձնական մրցումներ են նախատեսված հոկտեմբերի 5 –ից՝ դեկտեմբերի 31 –ը: Սպասվում է, որ կմասնակցի շուրջ երկու հազար մարդ / մարզիկներ, ուղեկցող պաշտոնյաներ և տեխնիկական մասնագետներ /:
Փորձնական մրցումները տեղի կունենան օլիմպիական երեք բնակավայրերում՝ Պեկինում, Չժանցզյակոուում և Յանցինում: Նախատեսված են չմշկասահքի, սքելետոնի, գեղասահքի, սահնակային սպորտի, շորթ տրեկի, հոկեյի, բոբսլեյի, բիաթլոնի, քյոռլինգի և այլ մարզաձևերի մրցումներ:
Միջոցառումները հնարավորություն կտան կազմակերպիչներին ստուգել առաջիկա օլիմպիական խաղերի մարզահամալիրների ընդհանուր վիճակը, ինչպես նաև COVID-19- ի տարածումը կանխելու հակահամաճարակային պայմանների արդյունավետությունը: Հատուկ կանոնակարգ է մշակվել առաջիկա ձմեռային մարզահանդեսի համար: Հաշվի է առնվել Տոկիոյի փորձը և համաշխարհային համաճարակաբանական իրավիճակը:
Օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-20-ը, իսկ պարալիմպիկը ՝ մարտի 4-13-ը: