211652_close_icon
views-count1725 դիտում article-date 22:06 18-10-2021

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ երկյակը գեղասահքի միջազգային մրցաշարում հուսադրող մրցելույթ ունեցավ

<< Բուդապեշտի  գավաթ >>  անվանումով  գեղասահքի միջազգային մրցաշարում  հուսադրող մրցելույթ ունեցավ Հայաստանի պարային զույգը:

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ երկյակը ինը մրցակիցների պայքարում, կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր գումարով  վաստակեց 181,05  միավոր և հաղթող ճանաչվեց:

Հայաստանի պատվիրակների հետ սուր մրցակցություն ծավալեց Լիտվայի երկյակը, որը 181,01 միավորով ճանաչվեց երկրորդը: Առաջին եռյակը եզրափակեցին ռուսները ՝   174,90 միավոր:

Մեր ներկայացուցիչների հաջողությունը հույս է ներշնչում Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում հաջողություն ակնկալելու առումով: Հիշենք, որ ընդամենը մեկ ամսում, բուդապեշտյան նվաճումը Հայաստանի երկյակի համար երկրորդն է՝  վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգրի  արժանանալուց հետո:

Նմանատիպ նյութեր