2004 դիտում
12:52 17-10-2021
«Արմենիա» փառատոնը դասական երաժշտության սիրահարներին ներկայացնում է ընդգրկուն և բազմազան երկացանկ
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ հրավիրված համերգի ընթացքում ելույթ ունեցավ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։ Երաժիշտը ծնվել, մեծացել է Ֆրանսիայում, չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է մեծ հաջողություններ գրանցել որպես դաշնակահար։ Ժան-Պոլ Գասպարյանն առաջին անգամ է Հայաստանում, նա շնորհակալություն է հայտնում փառատոնի կազմակերպիչներին իրեն հրավիրելու համար եւ հպարտ է մաս կազմել այս հեղինակավոր միջոցառմանը, որին մասնակցում են մեծագույն արտիստներ։
Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ կատարելով Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Դաշնակահարը նշում է, որ Շոպենը, նրա արվեստը շատ հոգեհարազատ են իրեն, եւ հաճախ է կատարում այս հեղինակի ստեղծագործությունները։ Եվ երբ հրավեր ստացավ փառատոնից ու տեղեկացավ, որ նվագելու է կամերային նվագախմբի հետ, անմիջապես մտածեց Շոպեն ներկայացնելու մասին։
«Արմենիա» փառատոնի շրջանակում իր կատարումը Ժան-Պոլ Գասպարյանը նվիրեց հայրիկին, որը Երեւանում չէր եւ համերգին հետեւելու էր առցանց տիրույթում։ Դաշնակահարը նշում է, որ հայրը ծնվել է Հայաստանում, ծնողների հետ տեղափոխվել Մարսել, հետո՝ Փարիզ, եւ ըստ Ժան-Պոլի՝ հայրը, որ նույնպես երաժիշտ է, երջանիկ է լսել որդու կատարումը Երեւանում։ Նշենք նաեւ, որ վաղը Ժան-Պոլ Գասպարյանը «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում վարպետության դաս կանցկացնի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում։
Երեկոյի ընթացքում հնչեց նաեւ Էդվարդ Գրիգի «Հոլբերգի ժամանակներից» սյուիտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Անտոն Շաբուրովը։ Նա նկատում է, որ յուրաքանչյուր փառատոն ունի իր ուրույն դեմքը, «Արմենիան» նույնպես ունի իր սեփական դեմքն ու ձեռագիրը, ինչը դրսեւորվում է ինչպես համերգային ծրագրերում, հրավիրված արտիստների միջոցով, այնպես էլ կազմակերպչական նրբություններում։ Մաեստրոն նշում է, որ առաջին անգամ է համագործակցում փառատոնի կազմակերպիչների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) հետ, եւ ուրախ է լինել Հայաստանում, շփվել տարբեր երաժիշտների, տարբեր մշակույթների հետ։ Շատ երաժիշտների հետ ծանոթ էին առցանց հարթակներում, եւ ահա «Արմենիա» միջազգային փառատոնը, շնորհիվ EUFSC-ի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, նրանց իրականում շփվելու, ծանոթանալու հնարավորություն է տալիս։
Փառատոնի երկացանկն ընդգրկուն է եւ բազմազան՝ արեւմտաեվրոպացի, ռուս, հայ դասական կոմպոզիտորներից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր (Մոցարտ, Բեթհովեն, Չայկովսկի, Պրոկոֆեւ, Բրամս, Դվորժակ, Բորոդին, Բիզե, Սարյան, Շաքարյան, Շոր, Մանսուրյան եւ այլք)։ Փառատոնի շրջանակներում միահյուսվում են տարբեր դարաշրջանների երաժշտական ոճեր՝ հայ ունկնդրին ներկայացնելով ամենաբարձր կատարողական վարպետությամբ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2987 դիտում
13:37 11-07-2017
«Արմենիա» մրցույթ-փառատոնը կարողացել է հետաքրքրություն առաջացնել դասական երաժշտության երկրպագուների շրջանում
1492 դիտում
20:32 30-09-2021
«Արմենիա» միջազգային փառատոնը մեծ դեր ունի դասական երաժշտության զարգացման հարցում». Մարկ Բուշկով
Այս բաժնից
445 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
556 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր