1058 դիտում
16:44 13-10-2021
Մամուլի հաղորդագրություն Միխայիլ Կիրխհոֆ. «Արմենիա» փառատոնն ամեն օր նոր երաժիշտների, նոր երկացանկ է ներկայացնում, այն նման է երաժշտական օլիմպիադայի»
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ կամերային համերգ էր. դաշնակահար Ջին Յանը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժոր Միխայիլ Կիրխհոֆի ղեկավարությամբ ներկայացրին Լյուդվիգ վան Բեթհովենի և Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից։
Չինացի դաշնակահար Ջին Յանը հայ ունկնդրի համար ներկայացրեց Բեթհովենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Ջին Յանը հայտնի է որպես Բեթհովենի երաժշտության ինքնատիպ կատարող. Բեթհովենի դաշնամուրային ստեղծագործությունների նրա նրբագեղ և փիլիսոփայական մեկնաբանությունները դրական գնահատականի են արժանացել ամբողջ աշխարհում։ Նա նշում է, որ Բեթհովենի երաժշտությունն իր համար առանձնահատուկ է, այն հնչում է ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր ոք շատ թե քիչ ունկնդրել է այս հիասքանչ կոմպոզիտորի ստեղծագործությունները։
«Ինձ համար Բեթհովենի երաժշտությունը սեր, հույս է պարգևում, և այդ զգացողությունը ես փորձում եմ փոխանցել ունկնդրին իմ կատարումների միջոցով»,- ասում է դաշնակահարը։ Նա բարձր գնահատեց «Արմենիա» փառատոնի կազմակերպիչների ջանքերը, որոնք այս ծանր օրերին կարողանում են կյանքի կոչել նման մեծ երաժշտական տոն։ «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը մեծ աշխատանք է կատարում ամբողջ աշխարհում, ես այստեղ՝ Երևանում, փառատոնի շրջանակում նաև վարպետության դաս անցկացրի պատանի երաժիշտների համար, որոնք այնքան տաղանդավոր են։ Եվ գնահատելի է, որ այս հիմնադրամն աջակցում է դասական երաժշտությանը տարբեր եղանակներով։ Այս փառատոնը բազմաթիվ երաժիշտների համախմբելու, նրանց վարպետությունը ներկայացնելու հարթակ է»,- նշեց Ջին Յանը։
Խոսելով Չինաստանում դասական արվեստի զարգացման միտումների մասին՝ Ջին Յանը շեշտեց, որ իր երկրում դասական երաժշտությունը շատ տարածված է և հանրության շրջանում ավելի ու ավելի պահանջված է դառնում։ Ամեն օր Չինաստանի տարբեր քաղաքներում բազմաթիվ համերգներ են տեղի ունենում մեծ ու փոքր համերգասրահներում։
Դիրիժոր Միխայիլ Կիրխհոֆը նույնպես բարձր գնահատեց «Արմենիա» փառատոնի կազմակերպիչների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի աշխատանքը. «Արմենիա» փառատոնին բարգավաճում եմ մաղթում, թող ամեն տարի այն ընդլայնի իր շրջանակներն ու ավելի մեծ հաջողությունների հասնի»։
Ըստ մաեստրոյի՝ փառատոները մենակատարների, դիրիժորների, երաժշտության հրավառություն են, դրանք նման են երաժշտական մարաթոնի, երբ քաղաքը, երկիրը կամ որևէ տարածաշրջան ապրում է համերգային կյանքով։
«Արմենիա» փառատոնը գրեթե ամեն օր համերգային երեկոներ է պարգևում դասական երաժշտության սիրահարներին, ամեն օր նոր երաժիշտներ ու նոր երկացանկ, և այն կարծես երաժշտական օլիմպիադա լինի»,- ասում է դիրիժոր Կիրխհոֆը։
Դասական երաժշտության սիրահարները փառատոնի շրջանակներում համերգներ կարող են վայելել մինչև հոկտեմբերի 29-ը։ Հանդիպումներ են սպասվում աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտների հետ, որոնք իրենց արվեստով հանդիսատեսին կփոխանցեն ջերմ հույզեր։

Նմանատիպ նյութեր
2025 դիտում
12:52 17-10-2021
«Արմենիա» փառատոնը դասական երաժշտության սիրահարներին ներկայացնում է ընդգրկուն և բազմազան երկացանկ
2963 դիտում
15:50 04-11-2016
Զոհրաբ Թադևոսյան. Խաչատրյանի փառատոնն իր կայուն տեղն ունի աշխարհի երաժշտական կյանքում
Այս բաժնից
1045 դիտում
13:10 03-01-2025
Դավիթ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը
964 դիտում
12:38 03-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
886 դիտում
12:08 03-01-2025
Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան