3879 դիտում
15:30 17-01-2020
Գործուն քայլեր են իրականացվում Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող «Արձագանք» և «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման ուղղությամբ
Դեռ անցյալ տարեսկզբին Կոտայքի մարզպետը խոսել էր Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակների վերականգնման անհրաժեշտության մասին, որոնք այսօր թալանված և գործնականում ոչնչացված վիճակում են։
Խոսքը Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակների մասին է, որոնց վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման անհրաժեշտության մասին միտքը հղացել էր ՀՀ Վարչապետը՝ անմիջապես թավշյա հեղափոխությանը հաջորդած ամիսներին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում իր իսկ պահուստային ֆոնդից ֆինանսավորելու բոլոր անհրաժեշտ ծախսերը։
Եվ այսպես, այսօր արդեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների գործուն ջանքի ներդրմամբ երկու քանդակների վերականգնման ու դրանց հարակից տարածքների բարեկարգման, այդ թվում՝ պատվանդանների վերակառուցման ու տարածքների գիշերային լուսավորության նախագծանախահաշվային բոլոր աշխատանքներն ավարտված են և շուտով
կմեկնարկեն դրանց վերականգնման ու վերատեղադրման աշխատանքներն իրականացնելու մրցույթները։
Մարզպետը լիահույս է, որ գարնանամուտին արդեն առարկայական առաջընթաց կգրանցվի այս ուղղությամբ, թեպետ առկա են տարածքներից մեկի տնօրինման հետ կապված խնդիրներ, որոնք այս պահին վիճարկվում են դատական կարգով։
Այդ մասին առաջիկայում մանրամասներ կներկայացնենք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
577 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1045 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը