1718 դիտում
13:19 14-10-2021
Հանրային հեռուստատեսությանը 377,5 մլն դրամի արտոնություն տրվեց. ԱՍԲ-1 նկարահանման տաղավարը կվերազինեն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն» ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով բյուջեի նկատմամբ առաջացած 377, 548.9 հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով՝ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է վերազինել ԱՍԲ-1 նկարահանման տաղավարը:
Այս նախագծի ընդունումը կնպաստի Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և նպատակների իրականացմանը, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ Կառավարության ծրագրի և ոլորտային այլ ռազմավարությունների գրեթե բոլոր ուղղությունների հետ՝ լուսաբանման և հանրայնացման իմաստով:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում սպասվում է եկամուտների նվազեցում՝ 377,548.9 հազ. դրամի չափով:

Նմանատիպ նյութեր
2968 դիտում
14:45 25-06-2020
Արևային կայան կառուցող «Սոլար Ֆարմ»-ին մաքսատուրքի արտոնություն տրվեց. 1,87 մլն դրամի ներդրում կարվի
1426 դիտում
20:12 11-11-2022
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը. ուղիղ
Այս բաժնից
1159 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
745 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1417 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ