Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4212 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է Covid-19-ի 4212 նոր դեպք։ Տվյալները հրապարակվել են վրացական stopcov.ge կայքէջում:
Վերջին 24 ժամում հարևան երկրում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ։ Մահերի ընդհանուր թիվը կազմում է 9221։
Իսկ այս պահի դրությամբ՝ հաստատված է 649 հազար 407 նոր դեպք, ապաքինվել է 607 հազար 563 հիվանդ:
Ընդհանուր հաշվով՝ Վրաստանում պատվաստվել է 1 միլիոն 895 հազար 771 մարդ։
Օրական պատվաստվում է 6 հազարից ավելի մարդ։