Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 676 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 676 նոր դեպք: Այս մասին նշված է կառավարության կողմից ստեղծված [url=https://stopcov.ge/]stopcov.ge[/url] հատուկ կայքում:
Նշվում է՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 411 մարդ, մահացել է 11-ը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի ողջ տարածքում իրականացվել է 19 989 թեստավորում։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակից ի վեր՝ Վրաստանում հայտաբերվել է կորոնավիրուսի 257 632 դեպք: Ընդհանուր առմամբ, բուժվել է 248 537 մարդ, մահացել՝ 3159-ը: