Ֆրանսիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա Գրենոբլում
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման H խմբի վեցերորդ մրցափուլում Հայաստանի Մ-21 հավաքականը կհյուրընկալվի Ֆրանսիայի ընտրանուն։
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Գրենոբլ քաղաքի «Ստադ դե Ալպս» մարզադաշտում, որը տեղավորում է 20068 հանդիսական։