Մարտական հենակետերում ստուգումներ են իրականացվել
Հոկտեմբերի 11-ին ստուգումներ են իրականացվել N զորամասի մարտական հենակետերում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
Վերադաս հրամանատարությունն ստուգել է դիրքերում կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը։
Տրվել են ծառայության հետագա կազմակերպման հրահանգներ։