Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ
Անձնակազմի պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը, հենակետերի կահավորումն ու ապահովվածությունը ստուգելու նպատակով անակնկալ ստուգումներ են անցկացվել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում:
ՊՆ-ից հայտնում են, որ տրվել են համապատասխան հանձնարարականներ ընթացիկ ինժեներական և ամրաշինական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։