211652_close_icon
views-count2362 դիտում article-date 21:32 29-04-2021

4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակն ստուգելու նպատակով ապրիլի 29-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ:

Զորամասի հրամանատարի  բարոյահոգեբանական  ապահովման  գծով  տեղակալը ծանոթացել է   սահմանագոտու  տվյալ  հատվածում  տիրող օպերատիվ  իրավիճակին,  մարտական  դիրքերում  իրականացված  ինժեներական  աշխատանքներին, հենակետերում մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել զինծառայողների հետ։

Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր