211652_close_icon
views-count3501 դիտում article-date 21:40 11-10-2021

Նիդերլանդական «Լուսավոր Ապագա» ՀԿ-ն Հայաստանում կիրականացնի երիտասարդների փորձի և գիտելիքների փոխանակման մեծ ծրագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի սկզբին նիդերլանդական «Լուսավոր Ապագա» ՀԿ-ն Հայաստանում կիրականացնի երիտասարդների փորձի և գիտելիքների փոխանակման մեծ ծրագիր' «Վաճառքներ» թեմայով:

Օրերս կազմակերպության երիտասարդ ներկայացուցիչները'  եվրոպական և հարևան մի շարք երկրներից ժամանած  գործընկերների հետ համատեղ իրականացրեցին կազմակերպչական աշխատանքների մանրամասն նախագծում և պլանավորում:

 Չորսօրյա այցի շրջանակներում  նրանք հասցրեցին վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերել նախագծի հատուկ հյուրերի հետ, կատարեցին նախնական կազմակերպչական աշխատանքներ, հյուրընկալվեցին ATV հեռուստաընկերության առավոտյան ծրագիր: Բացի այդ, նախագծի միջազգային թիմը հասցրել է լինել Մատենադարանում, ինչպես նաև' ճաշակել հայկական ուտեստներ: Նիդերլանդներից ժամանած նախագծի թրեյներ Էլիզաբեթ Բենթոն հատուկ նշեց, որ Հայաստանն իր տեսած ամենակրեատիվ երկրներից մեկն է. «Ես հիացած եմ հայերի տաղանդով. ամեն երկրորդը կարող է գեղեցիկ և կրեատիվ իրեր պատրաստել ձեռքով»:

«Վաճառքներն ամենուր են» տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվում է Եվրոպական Միության բարձր հովանու ներքո: Այն կմեկնարկի  նոյեմբերի 4-ին: Նախագիծը շահույթ չի հետապնդում:

Եվրոպայից և հարևան երկրներից ժամանած երիտասարդները ներգրավված կլինեն գիտելիքների և փորձի փոխանակման ինտերակտիվ ծրագրում: Նպատակն է ոչ-ֆորմալ  մեթոդների  կիրառման արդյունքում զարգացնել սեփական գիտելիքներն ու փորձը' վաճառքի ասպարեզում:

Հատուկ հյուրերի շարքում կլինի Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը: Նախագիծը խոստումնալից է: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր