Վանաձորցի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել. այն նվիրել է 44-օրյա պատերազմի քաջորդիների անմահ հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն իր հայրենի քաղաքում նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ սահմանել է Դյուցազնագրի և համաշխարհային ռեկորդ. 170 կգ ծանրաձողն ուսերի վրա նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ:
Այդպիսով, նա շրջանցել է թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը: Զորիկը նոր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմի քաջորդիների՝ ի դեմս իր սան Մհեր Քոչինյանի, անմահ հիշատակին: