3678 դիտում
20:46 10-10-2021
Ֆուտբոլում դժգոհելն իմաստ չունի․ ռումինական ֆուտբոլը շատ ուժեղ է․ Կապառոս
Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրի հանդիպման նախօրեին Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու պաշտպան Տարոն Ոսկանյանը Բուխարեստում, նախախաղային ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։
«Ռումինական ֆուտբոլը շատ ուժեղ է, Ռումինիայի հավաքականում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ եւ շատ ուժեղ է։ Իսպանիայում առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի խաղացողների հետ եւ հաճույք եմ ստացել։
24 ժամ դեռ ունենք մինչեւ հանդիպում, ֆուտբոլիստները կվերականգնվեն եւ որոշում կընդունենք խաղացողների ընտրության հարցում։ Իհարկե, բավարարված չենք Իսլանդիայում գրանցված արդյունքից, սակայն ֆուտբոլում դժգոհելն իմաստ չունի, կպատրաստվենք հաջորդ խաղին։
Ռումինայի դեպքում, պետք է առանձնացնել թիմային խաղը, նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ են դավանում։ Դա ամենավտանգավորն է մրցակիցների համար»,- ասել է Կապառոսը։

«Կարող եմ ասել, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է, առաջին խաղում զգացինք նրանց ուժը։ Փորձենք առավելագույնս կենտրոնանալ, որ կարողանանք լավ արդյունքի հասնել։
Դաշտ դուրս չենք գալիս ոչ-ոքիի համար, պիտի ամեն ինչ անենք հաղթելու համար։ Այս խաղը շատ կարևոր է, որ խմբից դուրս գալու շանսեր ունենանք։
Ռումինական թիմերի դեմ խաղացել եմ, լավ թիմեր էին։
Մարզիչը լավ մոտեցումներ է բերել թիմ, հավատ մեր ուժերի նկատմամբ, ամեն անգամ նրանից նոր բան ենք սովորում, շատ փորձառու մարզիչ է։
Նախորդ խաղից հետո տխրեցինք, քանի որ կարող էինք հաղթել, բայց արդեն մոռացել ենք այդ խաղն ու կենտրոնացել վաղվա խաղի վրա»,-ասել է Տարոն Ոսկանյանը:
Ռումինիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3118 դիտում
23:38 08-09-2021
Այսպիսին է ֆուտբոլը, երբեմն անարդար․ Խոակին Կապառոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4791 դիտում
19:43 18-01-2017
Էլ տեղ չկա. միջանցքում կանգնելն իմաստ չունի. Ահարոն Ադիբեկյան
3966 դիտում
22:15 29-04-2019
«Եթե չկա մշակույթը, մնացածն ընդհանրապես իմաստ չունի». քաղաքապետը պարգևատրել է պարարվեստի գործիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1387 դիտում
17:38 08-05-2024
Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ
1153 դիտում
21:34 06-05-2024
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
1294 դիտում
22:07 05-05-2024
Եվս 5 ոսկի ու 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ–ում