ԱՄՆ-ն ու Չինաստանը առևտրային հարաբերությունների կարգավորման հարցով հավելյալ խորհրդակցություններ կվարեն
ԱՄՆ-ի՝ առևտրային հարցերով ներկայացուցիչ Քեթրին Թայը և Չինաստանի պետխորհրդի փոխնախագահ Լյու Հեն պայմանավորվել են հավելյալ խորհրդակցություններ անցկացնել երկու երկրների միջև առևտրային երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով։
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Չինաստանը պատժամիջոցներ սահմանեց ամերիկյան 7 ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ։ Նրանց թվում է ԱՄՆ առևտրի հարցերով նախկին նախարար Ուիլբուր Ռոսսը։
Ինչպես հայտարարել էին Պեկինում, նոր պատժամիջոցները ուղիղ արձագանք կլինեն ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից հոնկոնգյան գրասենյակի մի շարք աշխատակիցների հանդեպ սահմանված պատժամիջոցներին։