Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Ղարիբյանը ցավալի պարտություն կրեց՝ առջևում լինելով 6-0 հաշվով
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:
Պայքարը սկսել են հունահռոմեականները: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 6-9 հաշվով կիսաեզրափակչում պարտություն կրեց Վիկտոր Չոբանուից:
Գևորգը հաղթում էր 6-0: Մրցակիցը խեղդող հնարք կատարեց, մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը:
Մեր մարզիկը երկար ժամանակ օգնություն էր ստանում: Հետո մրցավարի տարօրինակ որոշումների արդյունքում Չոբանուն 9 միավոր վաստակեց ու հաղթեց, հայտնում է Armsport.am-ը: