Եվրո-2020. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց իտալացիներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում ընդունեց Իտալիային:
Հանդիպումը շատ հաջող սկսվեց մեր հավաքականի համար. արդեն 11-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը:
Իտալացիները ակտիվացան և շուտով Անդրեա Բելոտին խփեց պատասխան գնդակը:
Առաջին խաղակեսի վերջում տեղի ունեցավ խաղի ամենավճռորոշ պահը. մեր հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խիստ վիճալի երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:
Երկրորդ խաղակեսում Հայաստանի ընտրանին պայքարեց որքան կարող էր, սակայն խաղավերջում այլևս ուժ չէր մնացել մրցակցին դիմագրավելու համար:: Նախ, 77-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին առաջ մղեց իր թիմին, իսկ 3 րոպե անց էլ Բելոտին դուբլի հեղինակ դարձավ՝ 1:3:
Հայաստանի հավաքականը պարտվեց և 6 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում: Իտալիան 15 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: