Միշտ ուրախ եմ քեզ տեսնել, ընկերս. Ռոնալդուն՝ Խաբիբին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է UFC նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հրապարակմանը, հայտնում է Armsport.am-ը:
Ռուսաստանցի մարզկը հանդիպել է Ռոնալդուին, ինչից հետո ինստագրամում նկար է հրապարակել ու գրել.
«Աշխարհում նա լավագույն է: Շարունակիր անել այն, ինչ անում ես: Դու միլիոնավոր մարդկանց ես ոգեշնչում»,-գրել է Խաբիբը:
«Միշտ ուրախ եմ քեզ տեսնել, ընկերս»,-մեկնաբանություններում պատասխանել է Ռոնալդուն: