211652_close_icon
views-count32084 դիտում article-date 13:37 04-10-2021

Խոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում. ՍՊԸ-ի 21-ամյա տնօրենը Peugeot-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վահան Հունանյանը իր վարած Peugeot մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցով դեպի Հրազդան քաղաք ընթանալիս դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան»  բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում  հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հունանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Կոտայքի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր