211652_close_icon
views-count2182 դիտում article-date 16:25 02-10-2021

ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով՝ 18:10

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 2-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ Արսեն Հարությունյանը (61 կգ):

1/8 եզրափակիչում 2019թ. Եվրոպայի չեմպիոնը մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի հետ և վստահ հաղթանակ տարավ 18:10 հաշվով, հայտնում է Sport.News.am-ը:

Առաջին մրցափուլն անցավ դիտարժան պայքարում և ավարտվեց 8:4 հաշվով՝ հօգուտ ղազախ ըմբիշի:

Երկրորդ մրցափուլի սկզբնամասում 21-ամյա Արսեն Հարությունյանը շատ վստահ տեսք ուներ և կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ՝ այն դարձնելով 12:8: Հայ ըմբիշը պահպանում էր առավելությունը և մինչև գոտեմարտի ավարտը վաստակեց ևս 6 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) կմեկնարկեն հոկտեմբերի 3-ին, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ)՝ հոկտեմբերի 4-ին:

Նմանատիպ նյութեր