2150 դիտում
10:25 02-10-2021
Իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով Սյունիքի ընտրություններում հաղթանակ տանել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով Սյունիքի մարզի մի քանի համայնքապետերի ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովել, այդ նպատակով ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Արման Բոշյանին իշխանությունը գործուղել է Սյունիք:
Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ գրեթե ամեն շաբաթ նրանց կարելի է հանդիպել այնտեղ տարբեր շրջանակների հետ հանդիպելիս, որոնց մի մասը գաղտնի են պահում, մի հատվածն էլ հրապարակում են: Ավինյանը Սյունիքի իրենց թիմակիցներին հորդորում է ակտիվանալ, աշխատել ամեն գնով Սյունիքի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ ու Կապանի համայնքներում իրենց տիրապետությունը հաստատելու համար: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին նշված համայնքներում արդեն առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններ պետք է կայանան: Հիմա իշխանությունները որոշել են գիշեր-ցերեկ անցկացնել մարզում իրենց համար ցանկալի արդյունքն ապահովվելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»