211652_close_icon
views-count51038 դիտում article-date 13:59 01-10-2021

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կարտոֆիլով բարձված MAN բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. երկաթգծի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ալավերի քաղաքի Թումանյան փողոցի սկզբնամասում՝ երկաթուղու վրայով անցնող կամրջի վրա, Կոտայքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Մնացական Թ-ն իր վարած MAN մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մնացական Թ-ն տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով նշված կամրջի եզրային արգելապատնեշներից մի հատված, ինչպես նաև ավտոմեքենայի բեռի մի մասը շուրջ 10 մետր կամրջից թափվել է ցած և լցվել երկաթգծի վրա՝ վնասելով երկաթծի որոշ հաղորդալարեր, ու ժամանակավորապես փակել է երկաթգծի ուղին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Աբրիկյանը։

Տեղում աշխատել են նաև երկաթուղու ներկայացուցիչները, ովքեր մի քանի ժամ աշխատանքներ են իրականացրել, և երկաթուղին բացվել է։ 

Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ՝ վնասված հաղորդալարերը և երկաթգծի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա կարտոֆիլով։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր