Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու կազմը աշխարհի առաջնությանը
Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
57 կգ Միհրան Ջաբուրյան
65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան
70 կգ Դավիթ Սաֆարյան
74 կգ Վալտեր Մարգարյան
79 կգ Գրիգոր Գրիգորյան
97 կգ Գեորգի Կետոև
57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց:
Ազատ ոճի մեր հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի հոկտեմբերի 8-19-ը Օլիմպավանում: