2441 դիտում
17:33 29-09-2021
Երևանի կենտրոնում գտնվող Փոքր թատրոնում տեղի ունեցավ Անկախության հանրաքվեի 30-ամյակին նվիրված «Միասին» հայրենասիրական երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 26 -ին Երևանի կենտրոնում գտնվող Փոքր թատրոնում տեղի ունեցավ Անկախության հանրաքվեի 30 -ամյակին նվիրված «Միասին» հայրենասիրական երեկո։
Միջոցառումը կազմակերպեց եւ վարեց Տիր հայագիտական կենտրոնի հիմնադիր, հասարակական գործիչ եւ ռեպ կատարող Դավիթ Աղաջանեանը (NAY 374)։
Երեկոն ավանդաբար սկսվեց Հայաստանի հանրապետության հիմներգով։
Երգերով հանդես եկան սիրված երգիչներ Գրիգոր Համբարյանը, Հրանտ Մուրադյանը եւ Դավիթ Յակոբջանյանը։ Բանաստեղծ եւ հանրային գործիչ Գոռ Յարությունյանը կարդաց իր վերջին գործերից։
Հատուկ հյուրերից ելույթներով հանդես եկան անկախության պայքարի առաջնորդ, 1968 -ից ԱՄԿ (Ազգային միացեալ կուսակցութեան) հրամանատար Պարույր Հայրիկյանը, Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դուստր Գոհար Գորգիսյանը, 1988 Մայիս 28 -ին Ազատության հրապարակում Գորգիսյանի հետ եռագույնի ծածանումն իրականացրած Մեխակ Գաբրիելյանը, «Կարին» ավանդական երգի պարի դպրոցի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀԱՀԳԲ 1981 թ․ «Վան» գործողութեան հրամանատար Վազգեն Սիսլյանը, ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ազատամարտիկ եւ հասարակական գործիչ Սեյրան Չիլինգարյանը, բանաստեղծ մտավորական Դավիթ Վանյանը։
Միջոցառումը հովանավորելու համար Դաւիթ Աղաջանեանին միացան Մոսկվայի Հայ համայնքի իր ընկերները՝ ՀՄԸՄ մոսկովյան մասնաճյուղի ատենապետ Անդրանիկ Առուստամեանը, Բալաշիխայի Հայկական դպրոցի հիմնադիր Զոհրապ Սահակյանը, համայնքի ակտիվ անդամ Վազգէն Բարեղամյանը։
Դահլիճում տիրում էր ազգային միասնության ոգին եւ անկախական տրամադրություն։
Բոլոր հյուրերը դա փաստեցին երեկոյի ավարտից հետո։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
601 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը