22601 դիտում
09:26 27-11-2017
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին:
Երեկոյի ընթացքում ազգային պարերով հանդես եկան Չարենցավանի «Անդոկ» ավանդական երգի, պարի համույթը՝ գեղարվեստական ղեկավար Հրայր Փարսադանյանի գլխավորությամբ:
Երեկոյին ներկա էին մեծ թվով հյուրեր:
Պարերի հետ մեկտեղ նաև ներկայացվեց հերոսի կյանքը, կենսագրությունը, գործունեությունը որոնք ուղակցվում էին տեսանյութերով:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում կազմակերպիչներն ասում էին, որ համերգի նպատակն է նաև այն, որ մեծարվի այդ մեծ և հայրենասեր գործչին, որի մասին հիշեցնող չգիտես ինչու ոչինչ չկա քաղաքում, կամ գրքերում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 285+
285+