211652_close_icon
views-count18845 դիտում article-date 16:49 29-09-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Nissan Bluebird-ը բախվել է երկաթյա էլեկտրասյանը, տապալել այն, վիրավոր երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի անչափահաս ուղևորը քաղաքացիների և վարորդի օգնությամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ավագ պարեկներ Նվարդ Լևոնյանը և Տիրան Մովսիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չառաջանա, քանի որ տապալված էլեկտրասյան հետևանքով ճանապարհը մասամբ փակվել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև «ԵրՔաղԼույս» ՓԲԸ-ի ներկայացուցիչները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ տապալված էլեկտրասյունը նորով փոխելու ուղղությամբ։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Ավտոմեքենան էլ հետաքննիչի հանձնարարականով ավտոքարշակով տեղափոխվեց պարեկային Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր