Տարօրինակ որոշում․ Գյումրու ՏԻՄ ընտրության օրը տեսախցիկներ չեն գործելու, տեսանկարահանում չի իրականացվելու. aravot.am
Aravot.am-ին տեղեկություններ են հասել, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 17-ին, ընտրական տեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվելու ու տեսանկարահանում չի իրականացվելու։
Իսկ տեսանկարահանում իրականացնելու իմաստը քվեատուփը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը, ընտրողների գրանցումը, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման ու քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսադաշտում պահելն է, նաև ընտրական տեղամասերից համացանցային հեռարձակում ապահովելը։
Aravot.am-ը դիմեց թիվ 31 տարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանին՝ ճշտելու այս տեղեկությունը։ Տիգրան Ղազարյանը հաստատեց՝ նշելով․ «Տեսախցիկներ չեն լինելու, կենտրոնական հանձնաժողովն այդպես է որոշել, ձեր հարցի հասցեատերը մեր հանձնաժողովը չէ, և ես չգիտեմ որոշման պատճառը, դրա համար ոչինչ չեմ կարող ասել։
Մանրամասներն՝ այստեղ