211652_close_icon
views-count2324 դիտում article-date 23:06 27-09-2021

Պոչետինոն մեկնաբանել է Մբապեի և Նեյմարի միջև կոնֆլիկտը

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է թիմի հարձակվողներ Նեյմարի և Մբապեի հետ կապված կոնֆլիկտային իրավիճակին:
 
«Նրանք հրաշալի տղաներ են: Ֆուտբոլում երբեմն նման բաներ լինում են, երբ խոսքը գնում է երկու մարտիկների մասին: Այս ակումբում միշտ հաղթանակի են ծարավ:
 
Այդ պատմությունը մեծ աղմուկ հանեց, բայց ակումբի ներսում անհետ կորավ: Խաղացողները իրար հետ զրուցեցին, ես նրանց հետ նույնպես քննարկեցի իրավիճակը: Ինքներդ տեսաք, որ մարզմանը նրանք զվարճանում էին», ասել է Պոչետինոն:

Նմանատիպ նյութեր