1709 դիտում
20:15 27-09-2021
Ապագա բժիշկները ստացել են գրադարանային եզակի համակարգից օգտվելու հնարավորություն
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Արմաիս Կամալովը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանդիպել է ապագա բժիշկներին:
Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ Արմաիս Կամալովը իր նախագահությամբ գործող «Ժառանգություն և առաջընթաց»հիմնադրամի և գործընկեր՝ ՌԴ ամենամեծ բժշկական հրատարակչության «ԳԷՕՏԱՐ-Մեդիա»-ի հիմնադիր, ռուս գիտնական Գուզել Ուլումբեկովայի անունից ԵՊԲՀ-ին նվիրաբերեց գրադարանային թվային համակարգից օգտվելու հնարավորություն:
«Մեր օրերում տեղեկատվությունը շատ է: Ուսանողին, բժիշկին որևէ բան արագ որոնելու համար առկա էգրականությունը համակարգելու, թվայնացնելու անհրաժեշտություն:
«ԳԷՕՏԱՐ-Մեդիա» ընկերութունը մեծ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին և իրենց կողմից ստեղծված գրադարանային թվային համակարգը թույլ է տալիս և՛ բժիշկներին, և՛ դասախոսներին օգտվել եզակի այս հարթակից»,- ընդգծեց Արմաիս Կամալովը՝ մանրամասնելով, որ գրադարանային թվային համակարգը թույլ կտա շատ արագ գտնել անհրաժեշտ մասնագիտական կամուսումնական նյութը:
«Պետք է ընդամենը մուտքագրել անհրաժեշտ հիվանդության, խնդրիանունը, հետքրքրող թեման և համակարգըկառաջարկի բազմաթիվ նյութեր, որոնք կարելիէ ուսումնասիրել և ստանալ տվյալ հարցի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն»,- նշեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը:
Գրադարանային այս համակարգնհարմարեցված է նաև տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց, որոնքաուդիոնյութի միջոցով կարող են լսել դասախոսություններ, ընթերցել գրքեր, որոնք թույլ կտան հավասար սկզբունքներով օգտվել էլեկտրոնային հարթակից՝ առանց տեսողությանը վնաս պատճառելու:
«Ես կարծում եմ՝այսօրթվայնացումն ամբողջ աշխարհում, բոլոր ուղղություններով զարգացումէ ապրում, այդ թվում բժշկագիտության ոլորտում, և իր արտացոլանքն է գտել գրադարանային այս եզակի համակարգում»,- եզրափակեց անվանի բժիշկ-գիտնականը:
Արմաիս Կամալովն անդրադարձել է նաևսովորողների մասնագիտացման ընտրությանը՝ կաևորելով բժիշկների մասնագիտական շարունակական կրթությունը, գիտելիքների կատարելագործումը:
ԵՊԲՀ պատվավոր դոկտորը ներկայացրել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Համալսարանական հիվանդանոց» բժշկական գիտակրթական կենտրոնի գործունեությունը, կառուցվածքը, կառույցի առաքելությունը, որն ակադեմիկոսըղեկավարում է 2014 թվականից:
2010 թվականից նա նաև համալսարանի Հիմնարար բժշկության ֆակուլտետի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչն է, ինչպես նաև Ռուսաստանի Ուռուցքաբանության միության փոխնախագահը։
Տասնամյակներ շարունակ բժիշկ-գիտնականը շարունակում է սերտ համագործակցությունը հայաստանյան բժշկական գիտակրթական կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ:
Ապագա բժիշկների խոսքով՝ անվանի բժիշկ-գիտնականների հետ նման ինտերակտիվ հանդիպումները շատ ուսուցողական են և մոտիվացնող: Նրանք հյուրին հղել են բազմաթիվ հարցեր, ստացել պատասխաններ՝ շնորհակալություն հայտնելով գրադարանային թվային համակարգից օգտվելու ընձեռված հնարավորության համար:
Հիշեցնենք, որ գիտական խորհրդի որոշմամբ՝ Արմաիս Կամալովը սեպտեմբերի 23-ին համալրել է բժշկական 100-ամյա դարբնոցի պատվավոր դոկտորների ներկայացուցչական կազմը։

Նմանատիպ նյութեր
1701 դիտում
21:43 30-05-2019
Հայկական գրադարանային ասոցիացիան մասնակցել է համառուսական գրադարանային համաժողովին
2094 դիտում
13:12 03-07-2020
Համակարգից օգտվելու դժվարություններ ու միանվագ դրամական փոխանցման ուշացումներ․ ՄԻՊ-ը 9-րդ միջոցառման մասին
1287 դիտում
13:41 27-04-2022
«e-Permits» համակարգից օգտվելու համար մատակարար ընկերության աշխատակիցները վերապատրաստվել են
Այս բաժնից
694 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
787 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ
631 դիտում
16:32 30-12-2024
Պուտինը շնորհավորել է ՀՀ գործող եւ նախկին ղեկավարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը