1734 դիտում
21:43 30-05-2019
Հայկական գրադարանային ասոցիացիան մասնակցել է համառուսական գրադարանային համաժողովին
Ռուսաստանի գրադարանային ասոցիացիայի պաշտոնական հրավերով Հայկական գրադարանային ասոցիացիան մայիսին մասնակցեց համառուսական գրադարանային ամենամյա համաժողովին, որը տեղի ունեցավ այս տարի Ռուսաստանի գրադարանային մայրաքաղաք հռչակված Տուլա քաղաքում՝ միավորելով 1200 մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և Ռուսաստանի դաշնության 74 շրջանից:
Համաժողովին ելույթ ունեցան Հայկական գրադարանային ասոցիացիայի անդամներ Գայանե Կարապետյանը (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան) և Նազենի Արզումանյանը (Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան), առաջինը՝ «ԱՊՀ երկրների ազգային ասոցիացիաներ. SWOT-վերլուծություն և զարգացման հեռանկարներ», երկրորդը՝ «Գրադարանը ինտելեկտուալ հանրամատչելի միջավայր. Հայաստանի գրադարանների փորձը» թեմաներով:
Հայկական գրադարանային ասոցիացիայի անդամները մասնակցեցին դիսկուսիոն հարթակի թեմատիկ ամփոփմանը: Խոսվեց ժամանակակից «թվայնացված» հանրության համատեքստում ընթերցանության և գրադարանների դերի, ասոցիացիաների ներուժը ի նպաստ գրադարանային գործի զարգացման հարստացնելու, միավորումների հիմնական նվաճումների մասին:
Նմանատիպ նյութեր
1158 դիտում
13:55 16-10-2014
Արմեն Մուրադյանը Մոսկվայում մասնակցել է «Բժիշկների ասոցիացիայի» առաջին համառուսական համագումարին
1925 դիտում
18:03 18-07-2019
ԵՊԲՀ ֆարմացիայի մագիստրոսները մասնակցել են Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4197 դիտում
14:29 08-10-2022
Ապահովագրողների համառուսական միությունը Ղրիմի կամրջի վթարի վնասը գնահատել է 200-500 միլիոն ռուբլի
Այս բաժնից
472 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
898 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
787 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը