1287 դիտում
13:41 27-04-2022
«e-Permits» համակարգից օգտվելու համար մատակարար ընկերության աշխատակիցները վերապատրաստվել են
Քաղաքաշինության կոմիտեն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը մարզային գրասենյակների աշխատակիցների վերապատրաստման նպատակով կազմակերպել են սեմինար։ Մատակարար կազմակերպության աշխատակիցները ծանոթացել են կառուցապատման թույլտվությունների տրամադրման «e-Permits» էլեկտրոնային համակարգի հնարավորություններին և խորհրդատվություն ստացել համակարգից օգտվելու վերաբերյալ։
Մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներին, համայնքների քաղաքաշինության բնագավառի պատասխանատուներին և բնակչությանը կոմիտեն պարբերաբար իրազեկում է «e-Permits» քաղաքաշինական թույլտվությունների միասնական համակարգի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, տարբեր գերատեսչություններից և կազմակերպություններից «մեկ պատուհան» սկզբունքով միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու հնարավորությունների մասին:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «e-Permits» միասնական համակարգի միջոցով: Համակարգից օգտվում է խոշորացված 4 համայնքի 41 բնակավայր: Տարեսկզբից «e-Permits» համակարգում գրանցվել է շուրջ 610 օգտատեր, ներկայացվել շուրջ 550 դիմում և տրամադրվել 250 թույլտվություն։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր
2091 դիտում
13:12 03-07-2020
Համակարգից օգտվելու դժվարություններ ու միանվագ դրամական փոխանցման ուշացումներ․ ՄԻՊ-ը 9-րդ միջոցառման մասին
1706 դիտում
20:15 27-09-2021
Ապագա բժիշկները ստացել են գրադարանային եզակի համակարգից օգտվելու հնարավորություն
898 դիտում
18:24 08-07-2022
Տարեսկզբից «e-Permits» համակարգով տրվել է քաղաքաշինական 1480 թույլտվություն
Այս բաժնից
820 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1099 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1378 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ