211652_close_icon
views-count6005 դիտում article-date 18:27 26-09-2021

Երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր. ուղիղ

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի  հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, հայտնում է News.am-ը:

Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել էր, որ քաղաքական ելույթներ չեն լինելու:

Երթը մեկնարկելու է Գարեգին Նժդեհի հրապարակից. «Օրվա խորհուրդը եւ մեր առջեւ դրված նպատակը այլ է, հետեւաբար մեր քաղաքացիներին` անկախ քաղաքական հայացնքերից միանալ մեր երթին, մոմավառությանը, իրենց զորակցությունը հայտնելու եւ ցույց տալու, որ մեր պետությունը  կանգնող է եւ մեր տղերքի գործը շարունակող կա»,-ասել է նա:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր