211652_close_icon
views-count10942 դիտում article-date 19:06 18-12-2020

Հիշատակի երթ․ քաղաքացիները ջահերով գնում են դեպի Եռաբլուր․ Ուղիղ

[url=https://https://www.tert.am/am/news/2020/12/18/live/3475430]Tert.am[/url]-ը գրում է. Քաղաքացիները ջահերով երթ են անում դեպի Եռաբլուր՝ ի հիշատակ Արցախում զոհված հերոսների։ Երթ մեկնարկել է Գարեգին Նժդեհ հրապարակից։ Նշենք, որ քաղաքացիներն արդեն մի քանի օր է՝ «Արժանապատվության երթ»–եր են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր